Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի սուվերենության հարցը, ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես Աչա Վասկեսը։ «Պանամայի ջրանցքի սուվերենությունը քննարկման ենթակա չէ:
Մեր ջրանցքը կոչված է ծառայելու մարդկությանը և նրա առևտրին: Սա մեծագույն արժեքներից մեկն է, ինչը մենք առաջարկում ենք աշխարհին»,-CNN-ը մեջբերում է նախարարի հայտարարությունը։Դիվանագետը հավելել է. «Միակ ձեռքերը, որոնք վերահսկում են ջրանցքը, պանամցիներն են, և դա միշտ այդպես է լինելու»:
Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նախօրյակին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Պանամայի իշխանությունների հետ քննարկում է ջրանցքի հարցը՝ չբացառելով ուժի կիրառումը ջրանցքն ամերիկյան վերահսկողությանը վերադարձնելու համար։