Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար

Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։


Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին, այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։


Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։


Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։


Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։


Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։


Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։


Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։Եվս 19 միլիոն եվրո կտրամադրվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP), որն, ի թիվս այլ բաների, զբաղվում է հարկադիր վերաբնակների համար աշխատանքի կազմակերպմամբ։


ՄԱԿ-ի հիմնադրամը, որն աջակցում է կանանց իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպություններին, կստանա 3 միլիոն եվրո, իսկ մնացած 7-ը կհատկացվի տեղական ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են «բնակչության տարբեր խմբերի հաշտեցմամբ»:


«Մենք հստակորեն ձևակերպել ենք մեր ակնկալիքները՝ գաղափարախոսությունից, խտրականությունից և մեկուսացումից զերծ կրթական համակարգ:


Եթե զարգացումն ընթանա ճիշտ ուղղությամբ, մենք պատրաստ ենք ավելին անել նաև այլ բնագավառներում»,-արձանագրել է Շուլցեն։

Լրահոս

Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն

Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ

Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել

Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա

Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ

Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)

«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին

Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ