Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսով քննարկել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նախաքննության ընթացքի շուրջ և վստահություն հայտնել, որ հետաքննության արդյունքում դեպքի պատճառները լիովին կպարզվեն», ասված է հաղորդագրությունում։