Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշիկ Ալավերդյանը պարզաբանել է` ինչու են ԱԱ-ին մասնակցել քիչ պատրաստված մարզիկներ


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչու են Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի 89-րդ առաջնությանը մասնակցել ոչ այնքան լավ պատրաստված և վնասվածք ունեցող մարզիկներ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նշենք, որ Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ Եվրոպայի չեմպիոն, 109 կգ քաշային կարգում հանդես եկող

ԳարիկԿարապետյանը վնասվածք էր ստացել։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ մինչ այդ ստացած վնասվածքի պատճառով չէր մասնակցել առաջնությանը։

«Գարիկ Կարապետյանի առողջական վիճակը շատ լավ է, խնդիր չկա։

Կտեսնեք, թե Եվրոպայի առաջնությանը ոնց կմասնակցի։ Գարիկն ԱԱ–ին լավ էր պատրաստված, ուսը որ չվնասվեր` առաջին տեղը կգրավեր»,– մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ալավերդյանը։Խոսելով այն մասին, որ նախնական տվյալներով` ծանրամարտի ԱԱ–ին պետք է մասնակցեր 10 մարզիկ, բայց արդյունքում Մանամա մեկնեցին 9 հոգով, Ալավերդյանը դժգոհեց Սիմոն Մարտիրոսյանից։

«Ես ուզում էի այս առաջնությանն այդ 10 հոգանոց թիմով մասնակցել, քանի որ նրանք 2023 թվականի չեմպիոն թիմն են։ Առաջին հերթին, ռուսերեն ասած, ինձ «подножка» տվեց Սիմոն Մարտիրոսյանը։

Վերջին օրով եկավ ու ասաց՝ ես չեմ գալիս, մեջքս ցավում է։ Տոմսն էլ չէինք կարող վերադարձնել, գումարած մասնակցության համար արված վճարումը, որը 3000 դոլար էր»,– ասաց մարզիչը։

Անդրադառնալով Ալեքսանդրա Գրիգորյանին` Փաշիկ Ալավերդյանը նշեց` ապագայում մեր օլիմպիական խաղերի լավագույն մասնակիցը պետք է լինի, հնարավոր է` նույնիսկ մեդալներ կարողանա վաստակի։ Մարզիչը շեշտեց` նա աղջիկներից ամենամոտն է իր այդ հայտարարությանը, քան մյուսները, չնայած ընդգծեց, որ Էմմա Պողոսյանն էլ է հավակնում, քանի որ շատ է աշխատում իր վրա ու մարտական ոգի ունի։

Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի ԱԱ–ն մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին և ավարտվել 15-ին։

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ներկայացրել է 11 մարզիկ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։

Նրանք են Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Լրահոս

Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

Լրացուցիչ նորություններ

...

Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին

Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից

Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր

Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի

Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է

Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ

Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում