Եվրամիությունը Սիրիային մինչև տարեվերջ 160 միլիոն եվրո օգնություն կտրամադրի, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։
«ԵՄ-ն կկատարի Սիրիային աջակցելու իր պարտավորությունները: Այս տարի Սիրիային մեր օգնությունը կկազմի 160 միլիոն եվրո»,- ասել է նա:
Ֆոն դեր Լայենը հաստատել է նաև Դամասկոսի և Բրյուսելի միջև դիվանագիտական կապերի վերականգնումը։