ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը նախատեսված կարգով այս ամսվա ընթացքում կազատվի կալանքից, հայտնում են կուսակցությունից՝ վերահաստատելով փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը։
«Նրա ազատումը նոր փուլ է բացելու քաղաքական գործընթացներում։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրական գործընթացներին ու դրանց հետ կապված հարցերին, ապա կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը իր ազատությունից հետո անձամբ կներկայացնի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ընթացիկ ծրագրերը և նախընտրական զարգացումների հիմնական ուղղությունները։ Մոտ ժամանակում կհրապարակվեն նաև լրացուցիչ մանրամասներ, որոնց շուրջ կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով»,– ասված է հաղորդագրության մեջ։








