Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարտավոր ենք պաշտպանել Վեհափառին և սպասել 2026-ի ընտրություններին. Պոլսի Պատրիարք


Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Կաթողիկոսի անձին դէմ կատարուած ցնցիչ պնդումները՝ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց:


Հայ աշխարհի մէջ բոլոր մակարդակներով շարունակուող բուռն վիճաբանութիւնները ահազանգային մակարդակով մտահոգութեանց պատճառ կը դառնան բոլոր անոնց համար որոնք շահագրգռուած են հայկական խնդիրներով: Երբ կը ծաւալին վիճաբանութիւնները, կարգ մը շրջանակներ արդէն խօսելու սկսած են «նոր կաթողիկոս մը» ընտրելու մասին եւ իմ անունս ալ որպէս Կ.Պոլսոյ Պատրիարք հոլովուելու սկսած է կարգ մը անձերու կողմէ որպէս «նոր կաթողիկոսի» թեկնածու՝ արդէն որոշուած իշխանութիւններու կողմէ: Ուստի պարտք կը զգամ պարզաբանելու հետեւեալ ճշմարտութիւնները կանխարգիլելու համար աւելորդ խօսակցութիւնները:


Ա. Մեր հազարամեայ եկեղեցական աւանդութիւնները եւ մեր կղերականի կարգապահութիւնը մեզմէ կը պահանջեն որ մինչ ներկայ կաթողիկոսը Աթոռի վրայ է երբեք չձգտիլ, նոյնիսկ չմտածել նոր կաթողիկոս մը ընտրելու մասին: Ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ, հաւատարիմ մնալ, պաշտպանել ու անոր համար ընդմիշտ աղօթել մինչեւ որ Տէրը կ’արտօնէ իրեն բազմիլ հայրապետական Աթոռին վրայ:


Բ. Այս օրերուն Պարոն Վարչապետի կողմէ սոյն խնդրի արծարծումը յստակ քաղաքական առընչութիւն ունի, յատկապէս ի տես առնելով 2026ին կատարելիք քաղաքական ընտրութիւնները: Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնոյթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:


Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:


Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:


«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12


Խաղաղութիւն ամենեցուն


ՍԱՀԱԿ Բ.


ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

Լրահոս

«Հրապարակ». Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ
ՈՒՂԻՂ. ԱԺ-ն այս տարվա վերջին հերթական նստաշրջանն է գումարել
Պուտինը հայտարարել է ողջ առաջնագծի երկայնքով ճնշումն ուժեղացնելու մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ռուսաստանում ձերբակալվել է MMA-ի մարտիկ Տիգրան Հովհաննիսյանը․ ՏԱՍՍ
Ռուսաստանը մեծացրել է խոզի մսի մատակարարումը Հայաստան
ԵՄ-ն կգործարկի ռազմական արբանյակային համակարգ
Հայաստանի հետ հակամարտության ավարտը շրջադարձային կետ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար․ Հաջիև
Հայաստանը օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում․ Արմեն Այվազյան
Ֆիցոն զգուշացրել է ռուսական ակտիվները Ուկրաինա տեղափոխելու հետևանքների մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մի քանի հակահարված հասցրեց հերձվածողներին․ իրանագետ
Իրանում ոսկու խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել․ Fars
ԵՄ նոր անդամների համար սահմանափակումներ են սահմանվել
Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը․ Արթուր Խաչատրյան
Չեռնոբիլում կյանքի նոր ձև է հայտնաբերվել
Մեքենայի վաճառքը հնարավոր է կատարել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու․ Արփինե Սարգսյան
Սև ծովում նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի վատթարացման մասին․ Էրդողան
ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք ընդգծեցին Վեհափառի շուրջ համախմբվելու կարևորությունը․ Գառնիկ Դանիելյան
Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել՝ իր հավատարմությունը հայտնելով Վեհափառին

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ. ԱԺ-ն այս տարվա վերջին հերթական նստաշրջանն է գումարել

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը

Հայաստանի հետ հակամարտության ավարտը շրջադարձային կետ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար․ Հաջիև

Մեքենայի վաճառքը հնարավոր է կատարել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու․ Արփինե Սարգսյան

Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել՝ իր հավատարմությունը հայտնելով Վեհափառին

Ինչո՞վ է առավել Քրիստոսից. մտնում է Եկեղեցի՝ ծափ են տալիս, պատարագ մատուցում․ Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ ընդվզումը պատասխան է Բագրատ սրբազանի շարժման և եկեղեցին չեզոքացնելու համար. Կարպիս Փաշոյան (տեսանյութ)

Սկսում ենք պատգամավորի թեկնածուների գրանցման գործընթացը․ Փաշինյան (տեսանյութ)

Փաշինյանը Նաիրի Սարգսյանին ինձ մոտ էր ուղարկել․ հոգեհանգստին չէր ուզում Կճոյանի ձեռքը սեղմել (տեսանյութ)

Դատապարտում եմ վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները․ Արագածոտնի թեմի առաջնորդ

Փաշինյանը Նաիրի Սարգսյանին ինձ մոտ էր ուղարկել․ հոգեհանգստին չէր ուզում Կճոյանի ձեռքը սեղմել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Արշակ սրբազանը չի բացառում, որ առաջիկա օրերին 10 եպիսկոպոսները կարող են կարգալույծ լինել (տեսանյութ)

ՔՊ առանցքային դեմքերը չեն լինի հաջորդ խորհրդարանում․ ովքեր են նրանք (տեսանյութ)

Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով

Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով

Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի

«Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ն որպես Զանգեզուրի միջանցքի մաս». Հաջիև

12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ

Մինչև տարեվերջ 36 կանգառներում կունենա՞նք ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանակացույցը, կհասցնե՞նք

Ուղիղ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստն է վարում